Բաքվում կանխված ահաբեկչական հարձակման թիրախը Իսրայելի դեսպանատունն էր. ԶԼՄ-ներ

Քաղաքականություն

27.01.2026 | 20:21

Բացահայտվել է, թե որ երկրի դեսպանատան վրա էին հարձակում ծրագրել Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից ձերբակալված երկրի երեք քաղաքացիները։ Այս մասին հաղորդում է իսրայելական Ynetnews-ը, որին վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ադրբեջանի ՊԱԾ-ը կանխել է Բաքվում Իսրայելի դեսպանատան դեմ նախատեսված ահաբեկչական հարձակումը։ Այս տեղեկատվությունը հայտնի է դարձել Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի՝ մեծ գործարար պատվիրակության հետ Ադրբեջան այցից մեկ օր անց։

Ynetnews-ը նշում է, որ վերջին տարիներին Ադրբեջանի անվտանգության ծառայությունները կանխել են Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա մի քանի հարձակումների փորձեր։

«Իսրայելի դեսպանատունը երկրի ամենախոցելի վայրերից մեկն է և գտնվում է ուժեղացված հսկողության տակ»,- գրում է լրատվամիջոցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment