Ղրղզստանը միգրանտների հարցով դիմել է ԵԱՏՄ դատարան. մանրամասներ

https://arm.sputniknews.ru/20260127/ghrghzstany-migrantneri-harcvov-dimel-e-eatm-dataran-manramasner-98162786.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/0c/65692553_254:0:2985:2048_1920x0_80_0_0_911af6be707fa850d4458723d0fa7656.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ղրղզստան, միգրանտ, առողջապահություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

ղրղզստան, միգրանտ, առողջապահություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ)

Բաժանորդագրվել

Ներկայում ԵԱՏՄ երկրներ (Բելառուս, Հայաստան, Ղրղզստան և Ղազախստան) ժամանողները բժշկական ապահովագրության հարցերում մի շարք առավելություններ ունեն երրորդ պետություններից ժամանած օտարերկրացիների նկատմամբ:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ղրղզստանը դիմել է ԵԱՏՄ դատարան՝ աշխատանքային միգրանտների ընտանիքների անդամներին պարտադիր բժշկական ապահովագրության վկայագրեր տրամադրելու հարցով։

Նշվում է, որ ներկայում ԵԱՏՄ երկրներ (Բելառուս, Հայաստան, Ղրղզստան և Ղազախստան) այցելողները բժշկական ապահովագրության հարցերում մի շարք առավելություններ ունեն երրորդ երկրների օտարերկրացիների նկատմամբ:

Ի պատասխան Sputnik-ի հարցման՝ դատարանը նշել է, որ սա վեճ չէ պետությունների միջև, այլ Ղրղզստանի խնդրանքը դատարանին՝ ներկայացնել խորհրդատվություն ԵԱՏՄ մասին պայմանագրի 98-րդ հոդվածի կապակցությամբ։

Խնդիրն այն է, թե արդյոք ԵԱՏՄ երկրները պետք է ապահովեն աշխատողների ընտանիքների անդամների համար պարտադիր բժշկական ապահովագրության հասանելիությունը հավասար չափով, ինչպես և սեփական քաղաքացիների համար: Ղրղզստանը դատարանին խնդրում է տալ խորհրդատվական եզրակացություն։

Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան Sputnik-ին տված մեկնաբանության մեջ ասել է, որ Ռուսաստանի և Ղրղզստանի խորհրդարանների միջև ներկայում ընթանում է ակտիվ երկխոսություն խնդրո առարկայի շուրջ:

«Մենք սերտորեն աշխատում ենք Բիշքեկի հետ միգրացիոն ուղղությամբ, անընդհատ ինչ-որ խնդրահարույց կետեր ենք հայտնաբերում, լուծում դրանք։ Երևի այս աշխատանքում ավելի լավ և ավելի շատ առաջ ենք գնացել հենց Ղրղզստանի հետ։ Մենք փորձում ենք խնդիրները լուծել ինչպես Ռուսաստանի քաղաքացիների, այնպես էլ միգրանտների շահերից ելնելով», – ասել է նա։

Պատգամավորի խոսքով՝ աշխատանքային միգրանտները կարևոր են, քանի որ Ռուսաստանում տարբեր նախագծերի իրականացման համար աշխատուժ է պետք։

ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը:

Leave a Comment