ԱՄՆ-ն այս շաբաթ կարող է հարվածել Իրանին

ԱՄՆ-ն այս շաբաթ կարող է թիրախային հարվածներ հասցնել ցուցարարների մահվան համար պատասխանատու իրանցի պաշտոնյաներին և հրամանատարներին, հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով Պարսից ծոցի երկրի պաշտոնյային։

«ԱՄՆ-ն քննարկում է թիրախային հարվածներ հասցնել ցուցարարների մահվան համար պատասխանատու «բարձրարժեք» իրանցի պաշտոնյաներին և հրամանատարներին… Հարվածները կարող են տեղի ունենալ արդեն այս շաբաթ, սակայն ժամկետները կարող են փոխվել», – հաղորդում է աղբյուրը:

Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են սկսվել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել են բախումներով և անկարգություններով։ Իրանական պետական հեռուստաընկերությունը, հղում անելով դատաբժշկական կազմակերպությանը, հայտնել է, որ ցույցերի ընթացքում զոհվել է 3117 մարդ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է ձեռնարկել շատ խիստ միջոցներ, եթե Իրանի իշխանությունները չդադարեցնեն բռնությունները և սկսեն մահապատժի ենթարկել կառավարության դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։ 

Հունվարի 23-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական «հսկայական նավատորմ» է ուղևորվում դեպի Իրան։ Նա միաժամանակ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ստիպված չի լինի ուժ կիրառել։

 

Leave a Comment