Բաքվում ձերբակալված ՌԴ քաղաքացիների կալանքի ժամկետը երկարաձգվել է

Քաղաքականություն

27.01.2026 | 19:12

Բաքվում կալանքի տակ գտնվող Ռուսաստանի քաղաքացիների խմբի անդամների նախնական կալանքը երկարաձգելու վերաբերյալ որոշում է կայացվել։ Համապատասխան միջնորդությունները քննվել են Բաքվի Խաթայիի շրջանային դատարանում։

Փաստաբան Ջավադ Ջավադլին հայտնել է, որ այսօրվա դատական ​​նիստերի ընթացքում խմբի յուրաքանչյուր անդամի նախնական կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով։

Ջավադ Ջավադլին նաև հայտարարել է, որ բողոքարկելու է իր պաշտպանյալի՝ Ռուսաստանի քաղաքացու նկատմամբ կայացված որոշումը։

Նշենք, որ այս անձինք ձերբակալվել են Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության կողմից Իրանից թմրանյութերի տարանցման և ապօրինի շրջանառության, ինչպես նաև կիբեռխարդախության հետ կապված իրականացված գործողության արդյունքում։ Անցյալ տարվա հուլիսի 1-ին Սաբայիլի շրջանային դատարանը նրանց նախնական կալանքի ժամկետը սահմանել էր չորս ամսով։ Հոկտեմբերի 28-ին Խաթայիի շրջանային դատարանը նրանց նախնական կալանքի ժամկետը երկարաձգել էր  ևս երեք ամսով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a Comment