Հայ կեանք և USA Armenian Life շաբաթաթերթերի գլխավոր խմբագիր Աբօ Չափարեանի խոսքով՝ TRIPP-ը պետք է անպայման իրականություն կդառնա, քանի որ սա ամբողջ աշխարհի հայության համար կենաց-մահու խնդիր է:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
«Այս նախագիծը հրաշք իրագործում է: Այն ամբողջացնում է «Խաղաղության խաչմերուկ»-ը: Չպետք է թողնենք, որ ռուսաստրուկները մեր մեջ տարակուսանք մտցնեն: Սրանով մեր ինքնիշխանությունն ու պետականությունն ենք ուժեղացնում»,- համոզմունք է հայտնում նա:
Վերջինս ընդգծում է. «2026 թվականի ընտրություններին պետք է այնպես անենք, որ օտարաստրուկ գործակալ սուտ ընդդիմությունը պառլամենտ չմտնի՝ ԿԳԲ-շնիկ Գարեգին Բ-ն, եղբայրը՝ Եզրասը, Տաշիր Սամոն, Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը»:
Ըստ Չափարեանի՝ Թակեր Կարլսոնը փոշմանել է, որ Նարեկ Կարապետյանին կանչել է հարցազրույցի:
Անդրադառնալով գործող իշխանության վարած քաղաքականությանը՝ զրուցակիցը շեշտում է. «Հայաստանի Հանրապետությունը այսօր ճիշտ ճանապարհին է, այլևս ոչ մեկի ստրուկը չենք, այլ հայամետ ենք: Ընտրություններին պետք է ընտրենք՝ պետականությունը, թե գուբերնիա դառնալը»:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
286 դիտում