Հետծննդյան շրջանը կնոջ կյանքում ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական փորձություն է, որը Հայաստանում հաճախ մնում է չնկատված։ Գյումրիում ամփոփվեցին «Առողջ մայրություն. Հետծննդյան հոգեկան առողջության խթանումը» ծրագրի արդյունքները, որի նպատակն է հետծննդյան դեպրեսիայի վաղ հայտնաբերումն ու մայրերին մասնագիտական աջակցություն տրամադրելը։