27 հունվարի 2026 – 14:46 AMT
PanARMENIAN.Net – Հակակոռուպցիոն դատարանի հունվարի 23-ի որոշմամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մեկ քաղաքացիական անձի միջև կնքված հողատարածքի առուվաճառքի պայմանագիրը ճանաչվել է անվավեր։ Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 786,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի դեկտեմբերի 17-ին կնքված՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Ծովակալ Իսակով պողոտայում գտնվող՝ 1.4514 հա մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիրը:
Դատարանը, բավարարելով Գլխավոր դատախազության հայցը, անվավեր է ճանաչել առուվաճառքի պայմանագիրն ու, որպես պայմանագրի անվավերության հետևանք, վճռել՝ ֆիզիկական անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հողամասի արժեքը՝ 297 միլիոն 980 հազար դրամ: