Մայր Աթոռում հոգեհանգստյան կարգ է կատարվել

Մայր Աթոռում հոգեհանգստյան կարգ է կատարվել

27 հունվարի 2026 – 15:19 AMT

PanARMENIAN.Net – Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ Եռաբլուր զինվորական պանթեոն չի այցելել։ Այդ մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը, տեղեկացնում է Factor.am-ը:

«Մայր Աթոռում այսօր հոգեհանգստյան կարգ է կատարվել»,- ասել է տեղեկատվական բաժնի պատասխանատուն։

Հարցին՝ արդյոք նախատեսվում է այց հունվարի 28-ին՝ ՀՀ Բանակի օրը, Տեր Եսային նշել է, որ այս պահին որոշում դեռ կայացված չէ։

Հունվարի 27-ը սահմանվել է որպես հայրենիքի պաշտպաններին նվիրված հիշատակի օր՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի և նախկինում «Հայաստան» խմբակցությանը պատկանած Գեղամ Նազարյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնության հիման վրա։

Հունվարի 27-ին հարգանքի տուրք է մատուցվում տարբեր տարիների ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հիշատակին։

Հունվարի 28-ին, ըստ տեղեկությունների, հնարավոր է՝ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներն ևս չմասնակցեն Եռաբլուրի այցելությանը։

Leave a Comment