«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը կարծիք է հայտնել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Մայքլ Քերիկի կատարած աշխատանքի վերաբերյալ։ Քինը չի հավատում, որ Քերիկը երկարաժամկետ հեռանկարում համապատասխանում է այդ պաշտոնին։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:2 հաշվով առավելության էր հասել «Արսենալի» նկատմամբ, իսկ մինաչ այդ 2:0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթիին»։
«Քերիկը դեռևս չի համապատասխանում այդ աշխատանքին։ Դա անմտություն է։ Երկու հիանալի հանդիպում, բայց ցանկացած ոք կարող է երկու խաղ հաղթել։ Նույնիսկ եթե «Մանչեսթեր Յունայթեդը» առաջնությունն ավարտի չորրորդ տեղում, ես միևնույն է վստահ չեմ լինի, որ նա համապատասխանում է այդ պաշտոնին։ Բացարձակապես ոչ»,-Sky Sports-ին ասել է Քինը։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագը համոզված է, որ ակումբին անհրաժեշտ է ավելի ճանաչված և հեղինակավոր մասնագետ․
«Նրանց հարկավոր է ավելի բարձրակարգ և ուժեղ մարզիչ։ Սակայն Քերիկը շանս է ստացել, և այն էլ՝ ինչպիսի՜ շանս։ Եվ գիտե՞ք ինչ, նա օգտագործում է այն»,- ավելացրել է Քինը։