27 հունվարի 2026 – 16:58 AMT
PanARMENIAN.Net – Թեհրանից Երևան միանգամից երկու չվերթ չեղարկվել է։ Այս մասին է վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց ցուցատախտակը։
Մասնավորապես, հունվարի 27-ին և 28-ին չեն իրականացվելու «Fly Kish» և «Flysepehran» ավիաընկերությունների Թեհրան-Երևան չվերթերը, հայտնում է Sputnik Արմենիան:
Թեհրանից Երևան չվերթերը պետք է կայանային հունվարի 27-ին՝ ժամը 14:45-ին, և հունվարի 28-ին՝ ժամը 13:35-ի սահմաններում: Սակայն երկու թռիչքներն էլ չեղարկվել են անհայտ պատճառներով։
Միևնույն ժամանակ, «Զվարթնոց» օդանավակայան են ուշացումով ժամանելու մի շարք միջազգային չվերթներ՝ Մոսկվայից («FlyOne»), Ուֆայից («Azimuth») և Փարիզից («Wizz Air»)։