ՀՀ-ն պարտավոր է պահպանել խաղաղությունն ապագա սերունդների համար․ Բելգիայի Իքսել շրջանում ծաղիկներ են խոնարհվել


Հունվարի 27-ին Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Արման Իսրայելյանը, ԵՄ-ում, Բելգիայում և ՆԱՏՕ-ում հավատարմագրված ՀՀ զինվորականներն ու դիվանագետները ծաղիկներ են խոնարհել Իքսել շրջանի հայկական խաչքարի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին։

Այս մասին հայտնել է դեսանությունը՝ գրելով․

«Ոգեկոչման օրը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի Հանրապետության պարտավորությունը պահպանել խաղաղությունն ու անվտանգությունն ապագա սերունդների համար»։

622685566_1183575230614947_3089329723227733775_n.jpg (571 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

204 դիտում

Leave a Comment