Արմեն Ղուլյանի մահվան տարելիցն է. մեկնարկել է լրագրողական մրցանակաբաշխությունը

https://arm.sputniknews.ru/20260127/armen-ghuljani-mahvan-tarelicn-e-meknarkel-e-lragrvoghakan-mrcanakabashkhutjuny-98159532.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/19/60111605_176:0:1600:1068_1920x0_80_0_0_419ed3ae078ae9e59e6c64301839bd9e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արմեն դուլյան, մրցանակաբաշխություն, ժուռնալիստների միություն

արմեն դուլյան, մրցանակաբաշխություն, ժուռնալիստների միություն

Բաժանորդագրվել

Մրցանակաբաշխությունը, որը կլինի ամենամյա, կամփոփվի մեր գործընկեր Արմեն Դուլյանի ծննդյան օրը՝ մայիսի 26-ին։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Հայտնի լրագրող Արմեն Ղուլյանի մահվան առաջին տարելիցին, Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարել է «Արմեն Դուլյան-2026» մրցանակաբաշխության մեկնարկի մասին։

«Հայաստանի ժուռնալիստների միությունը մրցանակակրին կշնորհի 600 հազար դրամ պարգև և մրցանակային արձանիկի՝ 2026-ի պատճենը։ Մրցութային հանձնաժողովը կընտրի այն արժանավոր լրագրողին, որը մասնագիտական գործունեությամբ ու պրոֆեսիոնալ բարձր որակներով աչքի է ընկել իր ամբողջ կարիերայի ընթացքում, ուստի մրցույթին մասնակցության հայտեր չեն ընդունվում»,–հայտնել է Ժուռնալիստների միությունը։

Մրցութային հանձնաժողովի կազմը կհրապարակվի առաջիկայում: Մրցանակային գումարի, արձանիկի կրկնօրինակի և հանդիսության անցակցման համար կհայտարարվի դրամահավաք։

Մրցանակաբաշխությունը, որը կլինի ամենամյա, կամփոփվի մեր գործընկեր Արմեն Դուլյանի ծննդյան օրը՝ մայիսի 26-ին։

Արմեն Դուլյանն ավելի քան չորս տասնամյակ աշխատել է հայաստանյան և օտարերկրյա լրատվամիջոցներում՝ «Սպուտնիկ Արմենիա», «Ազատություն», Հայաստանի հանրային, «Ռադիո Ռոսիի» ռադիոկայաններում, Հայաստանի հանրային, «Շանթ», «Կենտրոն» հեռուստակայաններում, «Արմենպրես» լրատվական գործակալությունում, հրապարակախոսական հոդվածներով հանդես է եկել Հայաստանի բազմաթիվ տպագիր և առցանց լրատվամիջոցներում։ 1992-1993 թվականներին եղել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։
Մահացել է 2025 թվականի հունվարին՝ 71 տարեկանում։

Leave a Comment