«Մանչեսթեր Սիթիի» մի շարք առաջատար ֆուտբոլիստներ չեն մասնակցի «Գալաթասարայի» դեմ խաղին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան թվարկել է այն ֆուտբոլիստներին, ովքեր չեն կարողանա օգնել թիմին Չեմպիոնների լիգայի «Գալաթասարայի» դեմ առաջիկա հանդիպմանը։

Իսպանացի մասնագետը հաստատել է, որ թիմը մոտենում է վճռորոշ խաղին կադրային լուրջ խնդիրներով։

«Մարկ Գեհին, Անտուան Սեմենյոն և Ռոդրին չեն կարողանա խաղալ։ Պատրաստ չեն լինի նաև Նիկո Գոնսալեսը, Սավիոն և Ջոն Սթոունսը։ Ցուցակը բավականին երկար է։

Հուսով եմ՝ մեր երկրպագուները, գիտակցելով, որ մենք դեռ լավագույն ութնյակում չենք, մեզ ուժ կտան՝ փորձելու հասնել այդ նպատակին»,-ասել է Գվարդիոլան։

Գվարդիոլան ընդգծել է, որ թեև ոչ բոլոր հանգամանքներն են կախված «Մանչեսթեր Սիթիից», սակայն լավագույն ութնյակում հայտնվելու հույսեր պահպանելու համար հաղթանակը պարտադիր է։

Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի եզրափակիչ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Գալաթասարայ» հանդիպումը կկայանա հունվարի 28-ին։

Leave a Comment