10 քաղաքացի հոսպիտալացվել է․ Ավանեսյանը հորդորում է ավելի զգույշ լինել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գրառմամբ տեղեկացրել է, որ Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարի հետևանքով 10 քաղաքացի հոսպիտալացվել է։

«Սիրելի՜ քաղաքացիներ, եկե´ք ավելի զգոն ու զգույշ լինենք հատկապես այս օրերին, երբ եղանակը համառորեն իրենն է անում․

Հանրապետական շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ օպերատիվ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։

10 քաղաքացի հոսպիտալացվել է մարզային և երևանյան բուժկենտրոններում.հիմա բուժզննման փուլում են, ունենք ծանր դեպքեր:

Եվս մեկ անգամ հորդորում եմ` պահպանեք անվտանգության կանոնները. պարտադիր ամրակապվեք, մինչև 7 տ երեխաների դեպքում` օգտագործեք car seat»,- գտրել է նախարարը։

Factor.am—ը ավելի վաղ տեղեկացրել էր վթարի մասին, նշելով, որ փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ «Ford» մակնիշի ավտոմեքենաներից 2 քաղաքացու են դուրս բերել, մոտեցրել շտապօգնության մեքենային։

 

Leave a Comment