ՔՊ-ական «Խոզը» մոռացել է, թե ինչպես էր Նիկոլն ինքն իրեն գժի տեղ դրել



Արձագանքելով այն տեսակետին, որ եթե Նիկոլը չլիներ Հայաստանի ղեկավարը, ապա ՌԴ-ն 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի հետ բոլորովին այլ կերպ կվարվեր՝ ՔՊ-ական «Խոզը» ասել է.«Ինձ անկեղծ հետաքրքիր է՝ Հայաստանի Հանրապետությունում կա՞ մի հոգի, ով դրան հավատում ա, նույնիսկ իրանց տանը: Ես վստահ եմ, որ չկա»:

Ալեքսանյան Վահագը մոռանում է, որ միջազգային հարաբեություններում գերկարևոր հանգամանք է շահերի ու փոխադարձ վստահության համադրությունը մի դեպքում, երբ իշխանությունը վերցնելուց շատ կարճ ժամանակ անց Նիկոլը հարված հասցրեց ՀԱՊԿ-ի հեղինակությանը՝ Խաչատուրովի վրա գործ «կարելով». առանց անդամ երկրների (հատկապես ՌԴ) հետ նախնական կոնսուլտացիայի նա հետ կանչվեց, իսկ երբ Պուտինը ժամանել էր Հայաստան, Նիկոլը նրան բացահայտորեն առհամարհեց: Այսինքն՝ Նիկոլն ամեն ինչ արեց, որպեսզի հայ-ռուսական հարաբերություններին վնաս հասցվի: Դրանից հետո սկսեց ինքն իրեն միջազգային հանրության առաջ գժի տեղ դնել՝ մերժելով 2019-ի առաջարկությունը և Արցախը հայտարարելով՝ Հայաստան: Եթե Հայաստանում լիներ ղեկավար, որը հստակ կպահպաներ ռուսամետ կուրսը կամ ինքն իրեն գժի տեղ չէր դնի, Ռուսաստանն իրեն այլ կերպ կպահեր. կա՛մ պատերազմ չէր լինի, կա՛մ նման ավարտ չէր լինի, որը, ի դեպ, էլի Նիկոլի հակառուսականության հետևանք է. ինքն էր խոստովանել, որ նպատակ ուներ՝ ռուսական թոկը Հայաստանի վզից հանելու ու հենց այդ պատճառով է, որ պատերազմը կեսից չի կագնեցրել:

«Խոզը» ընդամենը փորձել է իրենց կերած բողկերի պատախսանտվությունը գցել օտարների վրա՝ մոռանալով, որ սրանից առաջ Նիկոլն ամեն ինչ անձամբ է խոստովանել՝ բացահայտելով այս արյունոտ խաղի աշխարհաքաղաքական էությունը, որը, անկասկած, դեռ չի ավարտվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment