Չեք կարող հաղթել ժողովրդի մեծամասնությանը, ինչքան էլ որ երազեք. դատապարտված եք պարտության. Արագածոտնի փոխմարզպետ

Արագածոտնի փոխմարզպետ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նախ՝ ձեր այդ «փոքրիկ խմբակը» հենց դուք եք և ԱԺ հակապետական ուժերը՝ միասին վերցված։

​Խոսում եք ինչ-որ «դավանափոխության» մասին։ Եթե ձեր դավանանքը Կտրիճ Ներսիսյանն ու իր ԿԳԲ-ական գործակալ եղբայրն են, ապա ձեզ դավանափոխ անելու ոչ կարիք կա, ոչ էլ ցանկություն։ Դուք նույն դավանանքի եք և միասին՝ մի թիմով էլ կմասնակցեք ընտրություններին, բայց մի բան լավ իմացեք՝ դուք #Ձև_չունեք:

​Երկրորդ՝ ես լավ չհասկացա, դուք Կտրիճի դիվանապետ Արշակի տեսանյութն եք համարում «հաղթանա՞կ», թե՞ օդանավակայանում ժողովուրդ փնտրող, բայց այդպես էլ չգտնող Կտրիճին։ Թե՞ գուցե հաղթանակը նրա եղբայր Եզրասի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու բացահայտումն էր։

​Իսկ միգուցե ձեր «հաղթանակը» Գեղարդի մասունքի նվիրաբերո՞ւմն էր, թե՞ թոռանը եկեղեցապատկան բնակարան նվիրելը։ Այն դեպքում, երբ 10 եպիսկոպոս և 30-ից ավելի քահանա արդեն միացել են եկեղեցու բարենորոգման օրակարգին։

​Ինչ վերաբերում է ձեր ներկայացրած 5 կետանոց տնտեսական ծրագրին, ապա դա ավելի շատ ճոխ սեղանի կենացի է նման, քան լուրջ տնտեսական ծրագրի։

​Եվ վերջում. դուք ձեր փոքր խմբակով չեք կարող հաղթել ժողովրդի մեծամասնությանը, ինչքան էլ որ երազեք։ Դուք դատապարտված եք պարտության։

​Դուք ուղղակի #Ձև_չունեք:

Leave a Comment