«Բարսելոնայի» ֆուտբոլիստը տեղափոխվել է ՊՍԺ

Ֆրանսիական ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարել է կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դրո Ֆերնանդեսի տեղափոխության մասին։

18-ամյա ֆուտբոլիստը փարիզյան ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառ։

Իսպանական մամուլի համաձայն՝ տրանսֆերի համար ՊՍԺ-ն վճարել է Ֆերնանդեսի հրաժարագինը, որը կազմում է 6 միլիոն եվրո։ Նոր թիմում կիսապաշտպանը կխաղա 27 համարի մարզաշապիկով։

Դրո Ֆերնանդեսը «Բարսելոնայի» սան է, գլխավոր թիմում անցկացրել է 5 հանդիպում ու կատարել 1 գոլային փոխանցում։

Leave a Comment