Իրանի ժողովուրդը պատմականորեն դիմադրության ժողովուրդ է և ունի կայսերական ոգի. Հենրի Քիսինջերի հորդորն ԱՄՆ-ին

Հենրի Քիսինջերի հորդորն Ամերիկային Իրանի վերաբերյալ:

Հենրի Քիսինջերը՝ ամերիկացի հայտնի նախկին դիվանագետ և ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ղեկավար, ինչպես նաև Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, հետաքրքիր մտքեր է արտահայտել Իրանի մասին:

Դիմելով ամերիկացիներին՝ նա ասել է. 

«Առաջին. Երբեք մի հավասարեցրեք Իրանի Իսլամական Հանրապետությունը մահմեդական մյուս երկրների՝ արաբական պետությունների, Թուրքիայի կամ Պակիստանի հետ:

Իրանն այն երկիրը չէ, ինչպիսին թվում է առաջին հայացքից։ Իրանը շատ վտանգավոր երկիր է, իսկ Իրանի ժողովուրդը պատմականորեն դիմադրության ժողովուրդ է և ունի կայսերական ոգի։

Ամերիկան չպետք է թերագնահատի Իրանին և պետք է չափազանց զգույշ լինի նրա հետ։ Իրանցիներն այն մուսուլմանները չեն, ինչպիսիք մենք սովորաբար պատկերացնում ենք. նրանք տարբերվում են Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդներից և լուրջ վտանգ են ներկայացնում:

Երկրորդ. Որքան ուժեղ լինի Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը, այնքան ավելի համառ կդառնա նա, և այնքան ավելի կոշտ կլինի նրա պատասխանը: 

Երրորդ. Ես, որպես դիվանագետ և անվտանգության և քաղաքականության փորձագետ, եկել եմ հետևյալ եզրակացության

Եթե Իրանը մեր կողքին լինի, Ամերիկային այլևս պետք չի լինի Մերձավոր Արևելքի ոչ մի պետություն իր նպատակներին հասնելու համար: Բայց եթե Իրանը մեր դեմ լինի, ապա նույնիսկ եթե Մերձավոր Արևելքի բոլոր երկրները մեր կողքին լինեն, Իրանը թույլ չի տա Ամերիկային հասնել իր նպատակներին»:

Leave a Comment