Պապիկյան Սուրիկն այս թվերը տեսե՞լ է



«Global Firepower» վարկանշային աղյուսակն այս տարի ևս Հայստանի համար հուսադրող չի ստացվել. մեր ռազմական հզորությամբ 101-րդն ենք, իսկ ահա Ադրբեջանը՝ 60-րդ: Համեմատության կարգով նշենք, որ 2025-ի աղյուսակով մեր երկիրը 91-րդ տեղն էր զբաղեցրել, 2024-ին՝ 102-րդ, 2023-ին՝ 94,  2022-ին 97-րդ, 2021-ին՝100-րդ, 2020-ին՝ 111-րդ և այլն: Նկատենք, որ ամենաբարձր դիրքում Հայաստանը եղել  է 2015-ին՝ 126 երկրի շարքում զբաղեցնելով 74-րդ տեղը, Ադրբեջանը՝63:


Չայած ըստ այդ սանղակի՝ երբեք Հայաստռանը Ադրբեջանից առաջ կամ դրան հավասար չի եղել, սակայն, հեղափոխությունից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև գոյություն ունեցող տարբերությունն էականորեն աճել է, և բանը հասել է նրան, որ այսօր Բաքուն մեզնից կրկնակի անգամ ռազմականապես ավելի հզոր է համարվում:


Հարց՝ Պապիկյան Սուրիկն ասելիք կամ անելիք չունի՞, թե՞ բացառապես բանակում առկա խնդրների ու մարտահրավերների «սվաղմամբ» է զբաղված՝ հոգալով, որ Նիկոլի հանրային իմիջը չտուժի: Հենց սա է պատճառը, որ Ադրբեջանը մեզ վրա անընդհատ հոխորտում է՝ Նիկոլին ուզածը պարտադրելով:


Այո, օբյեկտիվորեն գուցե Հայաստանը չի կարող իր ռեսուրսներով հավասարվել Ադրբեջանին, սակայն ակնհայտ է, որ նման տեմպերով շարժվելու դեպքում ոչ միայն Ադրբեջանի, այլև ասենք Բութանի հետ էլ ոտք մեկնել չենք կարողանալու:


Թքած. ինչպես Նիկոլն էր ասում, եթե անվտանգության հիմնական բաղադրիչը բանակն է, ապա անվտանգութուն գոյություն չունի: Իլհամը Նիկոլին լսում ու ղժժում է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment