Արագածոտնի թեմ․ Մկրտիչ սրբազանի և Տեր Գարեգինի կալանքի երկարաձգման որոշոմներն անհիմն են և անընդունելի

Արագածոտնի թեմ․ Մկրտիչ սրբազանի և Տեր Գարեգինի կալանքի երկարաձգման որոշոմներն անհիմն են և անընդունելի

27 հունվարի 2026 – 13:25 AMT

PanARMENIAN.NetԱրագածոտնի թեմը, անդրադառնալով թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի վերաբերյալ դատարանի կայացրած որոշումներին, հայտարարել է, որ դրանք անհիմն են և անընդունելի:

«Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, տեղի ունեցավ Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող ենթադրյալ քրեական վարույթով առաջին դատական նիստը:

Չնայած պաշտպանների բերված օրինաչափ և իրական փաստարկների, Դատարանը որոշում կայացրեց անհիմն երկարաձգել Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը մեկ ամսով և Տեր Գարեգին քահանա Արսենյանի տնային կալանքը ևս մեկ ամսով:

Ակնհայտ է, որ կայացրած որոշոմներն անհիմն են և անընդունելի։ Արագածոտնի թեմը հորդորում է չընկրկել, չհուսահատվել եւ հարատեւել աղոթքի մեջ՝ արդարության վերականգնման սպասումով»,-ասվում է հայտարարության մեջ:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին, ժամը 14:30-ին:

Leave a Comment