Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կա մոտ 10-ից ավելի վիրավոր, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները։
Այս պահին բոլոր վթարների վայրերում պարեկները սահմանազատումներ են կատարում և համայնքային ոստիկանների հետ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։
Որոշ հատվածներում վթարված ավտոմեքենաների պատճառով երթևեկությունը դարձել է մասամբ դանդաղընթաց։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը ամբողջությամբ մառախլապատ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: