Օկուպացված Արցախի Կովսականի շրջան են ուղարկվել բնակվելու անտուն ադրբեջանցիներ


Միջազգային


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով անտուն ադրբեջանցիների նոր խմբաքանակն է ուղարկվել բնակվելու օկուպացված Արցախ:

Ուղարկված ընտանիքները նախկինում ժամանակավորապես բնակվել են հանրապետության տարբեր շրջաններում, հիմնականում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։

Օկուպացված Արցախի Կովսականի շրջան է ուղարկվել բնակվելու 20 ընտանիք՝ 103 մարդ։ Նշվում է, որ առաջիկա օրերին ևս կշարունակվեն դեպի Կովսական անտունների ուղարկման աշխատանքները:


Leave a Comment