Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին (ՖՈՏՈ)

Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին․ ՖՈՏՈ

Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին (ՖՈՏՈ)


ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին:


Пашинян, Ераблур

Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:


Пашинян, Ераблур


Նշենք, որ հունվարի 27-ն այս տարվանից համարվում է ոչ աշխատանքային, քանի որ նշվում է որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր»:


Leave a Comment