«Շերեմետևո» օդանավակայանը ժամանակավորապես փակվել է

Բաժանորդագրվել

Ուղևորները կարող են թռիչքների կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունն իմանալ կոնտակտային կենտրոններում և ավիաընկերությունների ու օդանավակայանի կոմունիկացիոն ուղիներով:

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի – Sputnik. Ձյան առատ տեղումների պատճառով Մոսկվայի ժամանակով ժամը 9.00-ից մինչև 12.00-ն «Շերեմետևո» օդանավակայանը փակ է ինքնաթիռների ժամանման համար։ Այս մասին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:

ԱՄՆ–ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 30–ի

Ռուսաստանի ԱԻ նախարարության Մոսկվայի գլխավոր վարչությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ մայրաքաղաքում հունվարի 27-ի ժամը 00.00-ից մինչև հունվարի 29-ի ժամը 12.00-ն սպասվում է առատ ձյուն, մերկասառույց և բուք: Օդերևութաբանների տվյալներով՝ այսօր Մոսկվայում տեղալու է ամսական նորմայի ավելի քան մեկ երրորդը։

«Կապված անբարենպաստ եղանակային պայմանների հետ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 09.00-ից մինչև ժամը 12.00-ն «Շերեմետևո» օդանավակայանը ժամանակավորապես փակվել է օդանավերի ժամանման համար», – ասվում է հաղորդագրության մեջ:

Ավիաընկերությունները կարգավորում են թռիչքների ժամանակացույցը։ Ուղևորները կարող են թռիչքների կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությունն իմանալ կոնտակտային կենտրոններում և ավիաընկերությունների և օդանավակայանի հաղորդակցման ուղիներով:

Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Leave a Comment