
«Նոտայից ստուդիա» հաղորդաշարում Մհեր Խաչատրյանը և ստեղծագործության անմիջական մասնակիցները պատմում են Հանրային ռադիոյի երաժշտական ստուդիայում ձայնագրված գործերի հետաքրքիր և քիչ հայտնի պատմությունները։
Այս տարվանից սկսած հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է։ 2023թ․- ին Հանրային ռադիոյի ստուդիայում ձայնագրվեց մի ազդեցիկ ու կարևոր երգ՝ «Ձոն հերոսին», որը նվիրված է հայրենիքի համար նահատակված ազատամարտիկին։
«Նոտայից ստուդիայի» այս թողարկմանը երգչուհի Լուսինե Կչոզյանը պատմում է հերոս Աշոտի ու երգի ստեղծման պատմությունը։