ԶՈՒ-ում ծառայող գնդերեցների հանդիպումը ՊՆ-ում կազմակերպել է ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանը՝ նրա տեղակալ Հայկ Պետրոսյանի գնությամբ, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին:
Ըստ թերթի՝ իրենց հարցերից Պետրոսյանը զայրացել է, սպառնացել դատի տալ, քանի որ տեղեկությունները սուտ են և ինքը կապ չունի հավաքի հետ։
Պետրոսյանը պնդել է, որ չի մասնակցել գնդերեցների հավաքի կազմակերպմանը։ «Ես պնդում եմ, որ նման բան չի էլ եղել։ Ես ձեզ դատի կտամ»,- ասել է նա։
«Հրապարակ» օրաթերթը, հղում անելով Պաշտպանության նախարարության իր աղբյուրներին, գրել էր, որ գերատեսչության ղեկավարությունն ու բարձրաստիճան զինվորականներ ճնշում են գործադրում բանակի գնդերեցների վրա՝ նրանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգման» արշավում ներգրավելու փորձ կատարելով:
