Հունվարի 27-ը՝ ոչ միայն հիշատակի օր, այլ կրթական և արժեքային կարևոր ուղերձ. «Դպրություն»

Հունվարի 27-ը հայտարարվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

Հիշատակի օրերը միայն անցյալին նայելու առիթ չեն։ Դրանք նաև կրթական, հոգեբանական և արժեքային նշանակություն ունեն՝ կարող են օգնել ձևավորել պատասխանատվության, ներքին կայունության և պատմական գիտակցության տեր քաղաքացու։   

Կրթական համակարգն առանցքային դեր ունի հիշատակի օրերի իմաստավորման գործում։ Այն կարող է ձևավորել ոչ թե պարզապես գիտելիք, այլ արժեքներ՝ պատասխանատվություն, քաղաքացիական գիտակցություն և մարդասիրական մոտեցում։

Եթե հիշատակի օրը մտնում է կրթական համակարգ՝ մտածված ծրագրերով, քննարկումներով և կենդանի երկխոսությամբ, այն կարող է դառնալ ոչ թե ցավի կրկնություն, այլ գիտակցության և արժեքների փոխանցման հարթակ։

Հիշատակի օրերը կարևոր են այնքանով, որքանով օգնում են մեզ հասկանալ ոչ միայն զոհաբերությունը, այլև այն արժեքները, որոնց վրա կառուցվում է հասարակության ապագան։ Հունվարի 27-ը՝ որպես հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր, դեռ նոր է հայկական օրացույցում, սակայն, արդեն իսկ կարևոր հնարավորություն է՝ մտածելու, սովորելու և անշուշտ՝ հիշելու։   

«Դպրության» տաղավարում են ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Էդիկ Գևորգյանն ու ՀՊՄՀ Զարգացման և կրթության հոգեբանության ամբիոնի դասախոս Նաիրա Հարությունյանը։

Leave a Comment