«Ես բարձրացնում եմ հարավկորեական ապրանքների մաքսատուրքերը՝ մինչև 25%»․ Թրամփ

«Ես բարձրացնում եմ հարավկորեական ապրանքների մաքսատուրքերը՝ մինչև 25%»․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բարձրացնում է Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը՝ 15%-ից մինչև 25%։

«Քանի որ Կորեայի խորհրդարանը չի վավերացրել մեր պատմական առևտրային համաձայնագիրը, ինչը նրա իրավասությունն է, ես բարձրացնում եմ հարավկորեական ավտոմեքենաների, փայտանյութի, դեղագործական արտադրանքի և փոխադարձ մաքսատուրքերի ենթակա բոլոր մյուս ապրանքների մաքսատուրքերը՝ 15%-ից մինչև 25%»,- գրել է Թրամփը՝ իր Truth Social սոցիալական ցանցում։

Հարավային Կորեայում հարցի շուրջ խորհրդակցություն է անցկացվել։ Վարչակազմից նշել են, որ իրենք հավատարիմ են մնում առևտրային համաձայնագրի իրականացմանը. վավերացման մասին չեն հայտնել:

Leave a Comment