Թեհրանը անկեղծորեն ցանկանում է համաձայնության գալ։ Այս մասին հունվարի 27-ին Axios-ին տված մեկնաբանությունում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Թրամփը հայտարարել է, որ Իրանի շուրջ իրավիճակը «փոփոխական փուլում է», քանի որ ԱՄՆ-ը տարածաշրջան է ուղարկել «մեծ ռազմածովային միավորում»։ Հարցազրույցում նա անդրադարձել է «Լինքոլն» ավիակրի ուղարկման որոշմանը։ «Իրանի կողքին ունենք մեծ ռազմածովային միավորում։ Ավելի մեծ, քան Վենեսուելայի դեպքում էր»,- ասել է Թրամփը։ Թրամփը նշել է, որ դիվանագիտությունը մնում է հնարավոր տարբերակ․ «Նրանք ուզում են համաձայնության գալ։ Ես դա գիտեմ։ Նրանք բազմիցս կապ են հաստատել։ Նրանք ուզում են խոսել»։ Հունվարի 26-ին՝ Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել […]