Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը Փաշինյանը այցելեց Եռաբլուր – CIVILNET

Հունվարի 27-ին՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա առիթիվ «Եռաբլուր» էր այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության անդամներն ու բարձրաստիճան պաշտոնյաները։ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա առիթով հղած ուղերձում Փաշինյանը նշել է. «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակը և նրանց առաջ խոնարհվելը մեր պարտքն է, սա է պատճառը, որ հիշատակի պետական օր է սահմանվել։ Բայց այս օրից այնկողմ մեր պատասխանատվությունը չի նվազում, այլ ընդհակառակը՝ ավելանում է պատասխանատվությունն այն բանի համար, որ մեր նահատակների զոհողություններն իզուր չլինեն»։ Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է։ Օրենքի նախագիծը ընդունվեց այս տարի։ Նախագծի հեղինակներն ընտրել են հունվարի 27-ը՝ Բանակի օրվան նախորդող օրը, որպեսզի այն […]

Leave a Comment