Լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ Եռաբլուր

Հունվարի 27-ը օրեր առաջ ընդունված օրենքի համաձայն Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր է համարվել։ Այսօր վաղ առավոտից Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելում իշխանության բարձրաստիճաբ ներկայացուցիչները։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ, լրագրողների մուտքը Եռաբլուր արգելված է․ թույլ են տվել նկարահանում իրականացնել միայն Եռաբլուրի ներքևի հատվածից։

Նշենք, որ տարածքում այս պահին ուժեղ հսկողություն է իրականացվում։ Մեզ նաև փոխանցեցին, որ Եռաբլուրն այսօր հատուկ պահպավող տարածք է համարվում, որի պատճառով էլ մուտքը դեպի Եռաբլուր արգելված է։

Leave a Comment