Կանադան և Հնդկաստանը ընդլայնում են նավթի և գազի փոխադարձ առևտուրը

Կանադան և Հնդկաստանը մտադիր են ստանձնել պարտավորություն՝ ընդլայնելու նավթի և գազի փոխադարձ առևտուրը, հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։

«Կանադան և Հնդկաստանը կխոստանան ընդլայնել նավթի և գազի առևտուրը, քանի որ երկրները վերագործարկում են իրենց հարաբերությունները դիվանագիտական սառեցումից հետո։

Օտտավան պարտավորություն կստանձնի Հնդկաստան մատակարարել ավելի մեծ ծավալով հում նավթ, հեղուկացված բնական գազ և հեղուկացված ածխաջրածնային գազ, մինչդեռ Նյու Դելին Կանադա կուղարկի ավելի շատ նավթամթերք՝ Կանադայի էներգետիկայի նախարար Թիմ Հոջսոնի և Հնդկաստանի նավթի ու բնական գազի նախարար Հարդիպ Սինգհ Փուրիի հանդիպումից հետո»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Leave a Comment