Ո՞ւմ և ինչո՞ւ է խանգարում «Արարատ 73»-ի անունը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.Փետրվարի 5-ից կինոթատրոններում կցուցադրվի «Ոսկե դուբլ» ֆիլմը, որը նվիրված է «Արարատ-73»-ին և Նիկիտա Սիմոնյանի հիշատակին: Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կկայանա մի քանի օր ավելի շուտ: Հասկանալի է, որ այդ ֆիլմը դիտել են սահմանափակ թվով մարդիկ, ու դրա մասին կանխավ կարծիք հայտնել հնարավոր չէ առանց դիտելու:Այդուամենայնիվ, հայաստանյան, այսպես կոչված, «արևմտյան» որոշ շրջանակներ արդեն իսկ պատերազմ են հայտարարել այդ ֆիլմի դեմ: Մեր ունեցած տեղեկություններով, նույնիսկ առաջարկություն կա բոյկոտել, հնարավորինս խանգարել Հայաստանում ֆիլմի ցուցադրությունը: Թերթի աղբյուրները փոխանցում են, որ այդ հարցով նաև դիմել են իշխանություններին:…