Հայաստանում հունվարի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 4-6 աստիճանով, իսկ հունվարի 28-31-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա: Շիրակի դաշտի ցածրադիր գոտիներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, նաև Երևանում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ:
Հունվարի 27-ի առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց: Սպասվում է առանց տեղումների եղանակ մինչև հունվարի 31-ը:
Երևանում հունվարի 26-ին ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի -1-ից -3: Սպասվում է առանց տեղումների եղանակ մինչև հունվարի 31-ը:
Շիրակի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի -1-ից -4, Կոտայքի մարզում՝ -1-ից -4: Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -2-ից +2 աստիճան, Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական դիտարկումների, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կտատանվի +0-ից +3:
Տավուշի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կանխատեսվում է +1-ից +3: Արագածոտնի մարզում ցերեկը սպասվում է -1-ից -4 աստիճան տաքություն: Արարատի մարզում ցերեկը օդի ջերմաստիճանը կլինի -2-ից -4-ի սահմաններում: Արմավիրում ցերեկը սպասվում է -1-ից -3 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 0 -ից -4-ի, Սյունիքի մարզում՝ -4-ից -6-ի սահմաններում:
Ըստ Yandex-ի՝ Արցախում հունվարի 27-ին սպասվում է ամպամած եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +1:
