Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը նոր շենք ունի (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Երևանում օրեր առաջ տեղի է ունեցել Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենքի բացման պաշտոնական արարողությունը: Այն գործում է Երևան, Անրի Վերնոյ 3 հասցեում:
     Իսահակ Ներսիսյանի նախագծով 2019 թվականին մեկնարկած նոր շենքի շինարարությունն իրականացվել է պետական բյուջեի և բարերարների միջոցներով:
     Թատրոնն ապահովված է նոր բեմով, ժամանակակից լուսային ու ձայնային համակարգերով, տեխնիկական անհրաժեշտ սարքավորումներով և հնարավորություններով, հանդերձարաններով և դիմահարդարման սենյակներով։ Առաջին հարկում գործում է փոքր բեմ՝ փորձարարական ներկայացումների համար, իսկ երկրորդ հարկում տեղակայվել է մեծ դահլիճը՝ ավելի քան 230 հանդիսականի համար։
     2026 թվականին լրանում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի հիմնադրման 35-ամյակը: Թատրոնը մինչ այս առանձին շենք չի ունեցել և գործել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի տարածքում:
     Թատրոնի նոր շենքի բացումը նշանավորվել է Մորիս Մետերլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը» ներկայացման բեմադրությամբ։
     Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991թ. ճանաչված դերասան Սոս Սարգսյանի կողմից:

Leave a Comment