Միացյալ Նահանգների ռազմածովային նավատորմը և աջակցող ռազմական նավերը հասել են Մերձավոր Արևելք, Reuters-ին հայտնել են ԱՄՆ երկու պաշտոնյաներ:
Պաշտոնյաները նշել են, որ USS Abraham Lincoln ավիակիր ը և մի քանի հրթիռային կործանիչներ մտել են Մերձավոր Արևելքի տարածք, որը ենթակա է ԱՄՆ ռազմական կենտրոնական հրամանատարությանը (CENTCOM)։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «առաջ շարժվող նավատորմ» է ուղարկում դեպի Իրան, սակայն հույս հայտնել, որ ստիպված չի լինի այն օգտագործել։
Ռազմական նավերը ամիսներ առաջ սկսել էին տեղակայվել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից՝ Իրանի և ԱՄՆ միջև լարվածության աճին զուգահեռ:
Ամերիկյան բանակը նախկինում էլ ուժեր է կենտրոնացրել Մերձավոր Արևելքում լարվածության շրջանում, հիմնականում պաշտպանական նպատակներով, նշել է պարբերականը:
Միացյալ Արաբական Էմիրություններն այսօր հայտարարել է, որ չի թույլ տա, որ իր օդային տարածքը կամ սահմանի ջրային հատվածները օգտագործվեն Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողության համար։
