ԱՄՆ-ն եռակողմ բանակցությունները պատմական իրադարձություն է անվանել

ԱՄՆ-ն եռակողմ բանակցությունները պատմական իրադարձություն է անվանել

Միացյալ Նահանգները Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը դադարեցնելու նպատակով ԱՄԷ-ում կայացած եռակողմ բանակցությունները պատմական իրադարձություն է անվանել։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Նախորդ շաբաթվա վերջին մենք ունեցանք եռակողմ հանդիպում, որը պատմական էր։ Նախագահի թիմն իսկապես այս պատերազմի երկու կողմերին բերել է բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղությանը մոտենալու համար»,- ասել է Լևիթը

Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ ներգրավված է գործընթացում։ Նրա խոսքով՝ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները, որոնք ԱՄՆ պատվիրակության մաս են կազմում, պարբերաբար պետության ղեկավարին զեկուցում են բանակցությունների արդյունքների մասին։

Հարկ է նշել, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Աբու Դաբիում հունվարի 23-ին և 24-ին։ Կողմերի կարծիքով՝ հանդիպումները կառուցողական էին։

Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների միջև եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա փետրվարի 1-ին, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ 

Leave a Comment