
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այժմ հանդիպում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարի հետ, որին անմիջապես հաջորդելու է Սպիտակ տան մամուլի քարտուղարի ճեպազրույցը, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Բաղդադում ԱՄՆ-ի դեսպանատան կայքում՝ արաբերեն և անգլերեն լեզուներով, տեղադրվել է հետևյալ հաղորդագրությունը. «Ինչպես Թրամփը նշել է, մենք ուշադիր հետևում ենք Իրանին։ Եվ նախագահ Թրամփը գործողությունների նախագահ է»։
Այս ֆոնին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին չմեկնել Իրաք։