«Շրջաններում աշխատատեղերով ապահովելու համար մենք ունենք արդյունաբերացման ծրագիր, որով առաջարկում ենք պետական աջակցությամբ արտադրության մեջ ներդրումներ՝ ստեղծելով գործարաններ բոլոր շրջաններում»,- Ֆեյսբուքյան իր էջում հայտնեց «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով 300 հազար աշխատատեղ ստեղծելու ծրագիրը։
Նա իր խոսքը հղեց Արտաշատի Ոստան գյուղից, որտեղ սփյուռքահայ Նազարյան ընտանիքի և «Տաշիր խմբի» ներդրմամբ ստեղծվել է սրբիչի գործարան, իսկ այդ արտադրանքը Հայաստանը նաև Թուրքիայից էր ներմուծում, և այն նման հազարավոր ապրանքներից միայն մեկն է։ Կարապետյանը տեղեկացրեց, որ գործարանում աշխատում են 180 գյուղացի, այն ապահովում է Հայաստանում սրբիչի արտադրության 50 %-ը և սկսել է արտահանել նաև ՌԴ և Էմիրություններ։