
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունները տարիներ շարունակ խաբել են ժողովրդին՝ բոլոր ոլորտներում՝ խոստանալով, բայց չկատարելով այդ խոստումները։
Ջրամբարների կառուցումը ներկայացվում էր՝ որպես ռազմավարական լուծում՝ գյուղատնտեսության զարգացման և երկրի ջրային անվտանգության համար։
Բայց իրականությունը այլ է։
Համակարգային ծրագիր չկա, կառուցվել է ընդամենը մեկ ջրամբար, իսկ ժողովրդի առօրյա խնդիրները դեռ մնացել են չլուծված»:
Աղբյուրը` Մեսրոպ Առաքելյան