Պիկին է հասել լարվածությունը Պարից ծոցում: Միացյալ Նահանգներն իր ամենահզոր ռազմանավը՝ «Աբրահամ Լինքոլնն» է Իրանի ափերին մոտեցրել: Իրանը կործանիչներ է օդ բարձրացրել: «Մենք պաշտպանվելու թե՛ կարողություններ, թե՛ կամք ունենք»,- մեկնաբանելով ամերիկյան ավիակրի ժամանումը տարածաշրջան՝ հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային: Սպիտակ տունը պնդում է՝ հարվածելու մտադրություն չունի, պարզապես իր ուժն է ցուցադրում: