2023 թվականից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մեկնարկել են կենտրոնի կառուցումից ի վեր իրականացվող ամենամասշտաբային վերանորոգման և վերազինման աշխատանքները, որոնք ուղղված են երեխաների ու նրանց ծնողների համար բարեկարգ, հարմարավետ և վստահելի միջավայրի ստեղծմանը։ Այս մասին գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Երևանի քաղաքապետարանը հետևողականորեն ներդրումներ է կատարում բուժհաստատությունների զարգացման մեջ, որպեսզի յուրաքանչյուր երևանցի ստանա ժամանակակից և որակյալ բժշկական սպասարկում։
«Ձեզ համար որակյալ առողջապահական ծառայությունների ապահովումը մեր առաջնահերթությունն է»,- գրել է քաղաքապետը՝ կից հրապարակելով տեսանյութ։
