Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ փաստաթուղթը պատրաստ է. Զելենսկի


Միջազգային


ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը լիովին պատրաստ է, և Կիևը սպասում է դրա ստորագրման ամսաթվի և վայրի հաստատմանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում։

Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ հունվարի 24-ին Աբու Դաբիում Ռուսաստանի հետ բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել։

«Մեզ համար անվտանգության երաշխիքները, առաջին հերթին, Միացյալ Նահանգների կողմից անվտանգության երաշխիքներ են։ Փաստաթուղթը 100%-ով պատրաստ է, և մենք սպասում ենք մեր գործընկերների հաստատմանը դրա ստորագրման ամսաթվի և վայրի վերաբերյալ հստակությանը», – ընդգծել է Զելենսկին։

Նա նաև հայտարարել է, որ ստորագրումից հետո փաստաթուղթը կուղարկվի ԱՄՆ Կոնգրես և Ուկրաինայի խորհրդարան՝ վավերացման համար։


Leave a Comment