ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի ժամանակ կնքվելու է միջուկային համագործակցության հայ-ամերիկյան համաձայնագիր: Սպիտակ տունն էր հաստատել, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ փետրվարին կայանալիք տարածաշրջանային այցի օրակարգում այդ հարցն է:
Առաջին հայացքից Միացյալ Նահանգների հետ ռազմավարական նշանակության նման համաձայնագիրը մեծ հեռանկարներ կարող է բացել մեր երկրի համար, սակայն ի՞նչ ռիսկեր կարող են լինել, հատկապես՝ Վաշինգտոն-Բաքու ռազմատեխնիկական առևտրի ֆոնին: Էներգետիկ փորձագետ Արմեն Մանվելյանը համաձայնագիրը դիտարկում է Փաշինյանի՝ Ադրբեջանի էներգետիկ համակարգին միանալու հայտարարության ու Անկարայի՝ հայկական ատոմակայանը փակելու պահանջի ենթատեքստում: