Ալիևի հայտարարությունը կործանում է այն ամենը, ինչին հասել էր Վրաստանը. Սաակաշվիլի

Անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ֆեյսբուքում արված գրառմամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին՝ պնդելով, թե դա կարող է լրջորեն նվազեցնել Վրաստանի դերը տարածաշրջանում։

«Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե այսօր տարանցիկ ուղիները անցնում են Վրաստանով, բայց վաղն արդեն Հայաստանով են անցնելու, կործանում է այն ամենը, ինչին հասել էր Վրաստանը 90-ականներին և 2000-ականներին»,- գրել է Սաակաշվիլին։

Վրաստանի նախկին նախագահի պնդմամբ՝ «Վրաստանը հայտնվել է ծանրագույն աշխարհաքաղաքական փակուղում». «Մոտ ապագայում այն հանգեցնելու է կամ Վրաստանի՝ որպես անկախ պետության վերացմանը, կամ էլ մաֆիոզ Իվանիշվիլիի աքցաններից ազատագրմանն ու սրընթաց զարգացման ուղի վերադարձին»։

Leave a Comment