
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը կվերաբացի Գազայի և Եգիպտոսի սահմանին գտնվող Ռաֆահի անցակետը, երբ ավարտվի վերջին իսրայելցի պատանդի մարմնի որոնման ընթացիկ գործողությունը։ Գրասենյակը շեշտել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 20 կետանոց ծրագրի շրջանակներում Իսրայելը համաձայնել է Ռաֆահի անցակետի սահմանափակ բացմանը՝ բացառապես մարդկանց անցման համար և Իսրայելի լիակատար վերահսկողության ներքո։
Նշվում է, որ սահմանային անցակետը բացելու որոշումը պայմանավորված էր բոլոր ողջ մնացած պատանդների վերադարձով և ՀԱՄԱՍ-ի կողմից բոլոր մահացած պատանդներին վերադարձնելու իր ջանքերի լիարժեք իրականացմամբ։