Կեղծ է պնդումը, թե խորհրդարանական ընտրություններով հնարավոր չէ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից: Կիրակի աբովյանցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են «Հայաստան» խմբակցության պատգամավորները: Նրանց համոզմամբ՝ իշխանափոխության առաջին քայլը պետք է լինի ընտրատեղամասեր գնալը, քվեարկությանը ակտիվ մասնակցելը: