2268 տուն՝ նախկին իշխանությունների օրոք դատարկված սահմանամերձ գյուղերում․ Հայաստանը սկսվում է այդ գյուղերից


«Մինչ ուրիշները հեքիաթներ են պատմում, Հայաստանի կառավարության ֆինանսավորմամբ սահմանամերձ գյուղերում կառուցվել և կառուցվում է 2268 տուն»։

Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Խոսքը Կառավարության 16 մլն-ի ֆինանսավորման ծրագրի մասին է։

Դրանք այն նույն սահմանամերձ գյուղերն են, որոնք նախկին իշխանությունների օրոք դատարկվում էին, հիմա նոր կյանք, նոր շունչ են ստանում։

Մեր Կառավարությունը գիտակցում է, որ Հայաստանը սկսվում է էդ գյուղերից, հենց էդ գյուղերում կյանքն է Հայաստանի Հանրապետության կյանքի երաշխավորը»,- ասել է Ալեքսանյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

215 դիտում

Leave a Comment