Վրաստանը համատեղ առևտրային մաքսակետեր կստեղծի Ադրբեջանի և Հայաստանի հետ


Միջազգային


Առևտրային ուղիների դարաշրջանում Վրաստանը կդառնա կայունության և լոգիստիկայի տարածաշրջանային կենտրոն:

Այս մասին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։

«Դրանց թվում են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, ինչպիսիք են Արևելք-Արևմուտք մայրուղին, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, չոր նավահանգիստները և Սև ծովի ամենախորը նավահանգիստը՝ Անակլիան», – հայտարարեց Վրաստանի վարչապետը։

Նրա խոսքով՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ ակտիվորեն աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ մաքսային անցակետերի նախագծերի վրա։ Վրաստանի վարչապետը նաև նշեց, որ իր երկիրը Սև ծով մուտք է ապահովում յոթ երկրների համար, որոնք չունեն նման մուտք։

Այդ երկրների թվում են Ադրբեջանը, Հայաստանը և Կենտրոնական Ասիայի հինգ պետություններ։


Leave a Comment