Փոփոխություններ կկատարվեն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման դրված ՝ «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.4-րդ հոդվածով սահմանված՝ պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման թույլտվությունների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը 2011 թվականից հետո չեն ենթարկվել համակարգային և համապարփակ վերանայման։ Մինչդեռ նշված ժամանակահատվածում էականորեն փոփոխվել են երկրի սոցիալ-տնտեսական պայմանները, ինչպես նաև ընդերքօգտագործման ոլորտում կիրառվող տեխնիկական, տեղեկատվական և վարչարարական մեխանիզմները: 
 Նախագծով վերանայվում և համալրվում են պետական տուրքի դրույքաչափերը՝ ներառելով նաև սև մետաղների (երկաթի) և աղի հանքավայրերի օգտագործման թույլտվությունների համար պետական տուրքի սահմանումը:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ՝ նաև Օրենք) պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվությունների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերին վերաբերող դրույթներն ամրագրվել են 2001 թվականի դեկտեմբերի 14-ին ընդունված ՀՕ-283 օրենքով։ Հետագայում՝ 2011 թվականի նոյեմբերի 28-ին Օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում (ՀՕ-282-Ն օրենք), ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվությունների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը համակարգված ձևով սահմանվեցին Օրենքի 19.4-րդ հոդվածով։

Նշված հոդվածի շրջանակներում վերանայվել և բարձրացվել էին միայն գունագեղ քարերի, ինչպես նաև մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար սահմանված տարեկան պետական տուրքի դրույքաչափերը, մասնավորապես՝ բազային տուրքի 1 000-ապատիկը փոխարինվել էր 10 000-ապատիկով։ Միևնույն ժամանակ, 2011 թվականից հետո պետական տուրքի նշված դրույքաչափերը չեն ենթարկվել համակարգային և համապարփակ վերանայման։

Տվյալ ժամանակահատվածում իրականացվել են միայն առանձին և հատվածական լրացումներ ու փոփոխություններ։ Մասնավորապես՝ 2012 թվականին (թիվ ՀՕ-255-Ն օրենք) սահմանվել է օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար պետական տուրք՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով։

Նշված ժամանակահատվածում էականորեն փոփոխվել են երկրի սոցիալ-տնտեսական պայմանները, ինչպես նաև ընդերքօգտագործման ոլորտում կիրառվող տեխնիկական, տեղեկատվական և վարչարարական մեխանիզմները։ Զգալիորեն ավելացել են պետության կողմից իրականացվող վերահսկողական, կարգավորիչ և վարչարարական գործառույթների ծավալը և բարդությունը, ինչպես նաև դրանց իրականացման հետ կապված ֆինանսական և ինստիտուցիոնալ բեռը։

Գործող կարգավորման պայմաններում ձևավորվել է անհամաչափություն պետական սեփականություն հանդիսացող ընդերքի օգտագործման համար պետության կողմից տրամադրվող իրավունքի հանրային արժեքի և այդ իրավունքի դիմաց տնտեսավարող սուբյեկտների կողմից վճարվող պետական տուրքի միջև։ Նման անհամաչափությունը չի նպաստում պետական սեփականության արդյունավետ, պատասխանատու և կայուն կառավարմանը։

Հաշվի առնելով, որ ընդերքը հանդիսանում է պետության բացառիկ սեփականությունը, իսկ դրա օգտագործման իրավունքի տրամադրումը ենթադրում է պետության կողմից վերահսկողության, կարգավորման և շրջակա միջավայրի պահպանության հետ կապված պարտավորությունների իրականացումպետական տուրքի դրույքաչափերի վերանայումը և բարձրացումը դիտարկվում է որպես իրավականորեն հիմնավորված և համաչափ գործիք՝ ուղղված հանրային շահի ապահովմանը և ոլորտի կայուն զարգացմանը։  

Գործող իրավական կարգավորման համաձայնպետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման (շահագործմանթույլտվությունների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը սահմանված են «Պետական տուրքի մասին» ՀՀօրենքի 19.4-րդ հոդվածով։ Գործող իրավակարգավորումներով չկան սահմանված դրույքաչափեր սև մետաղների (երկաթի) և աղի հանքավայրերի օգտագործման (շահագործման) թույլտվությունների տրամադրման մասով։

Բացի այդ, ներկայումս կիրառվող դրույքաչափերը ձևավորվել են ավելի քան մեկ տասնամյակ առաջ գործող սոցիալտնտեսական  պայմանների, իրավական  միջավայրի և վարչարարական հնարավորությունների հաշվառմամբ։ Այդ ժամանակահատվածում սակայն ընդերքօգտագործման ոլորտում տեղի են ունեցել էական փոփոխություններ, որոնք չեն արտացոլվել պետական տուրքի հաշվարկման և սահմանման գործող  մեխանիզմներում։

Մասնավորապեսգործող դրույքաչափերը չեն ապահովում պետության կողմից իրականացվող վարչարարականվերահսկողական և կարգավորիչ գործառույթների ֆինանսական  համաչափությունըայդ թվումթույլտվությունների տրամադրմանդրանց կատարման նկատմամբ վերահսկողությանտվյալների հավաքագրման և մշակմանինչպես նաև շրջակա միջավայրի  պահպանության հետ կապված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի փոխհատուցումը։

Արդյունքում ձևավորվում են մի շարք համակարգային խնդիրներ` թուլանում է պետական վերահսկողության արդյունավետությունն ու ֆինանսական հիմքըսահմանափակվում են շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների իրականացման հնարավորություններըխաթարվում է պետական սեփականության օգտագործման համաչափության սկզբունքըինչպես նաև նվազում է հանրային շահի պատշաճ պաշտպանության մակարդակը։

Վերոնշյալ պայմաններում առաջացել է գործող կարգավորումների վերանայման անհրաժեշտությունուղղված պետական տուրքի դրույքաչափերի համապատասխանեցմանը ընդերքօգտագործման ոլորտում առկա իրական ռիսկերինվարչարարական և վերահսկողական ծախսերինինչպես նաև պետական սեփականության արդյունավետ կառավարման պահանջներին։

3Կարգավորման նպատակը և բնույթը – «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի հիմնական նպատակներն են՝

  1. ապահովել պետական ռեսուրսների՝ ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման թույլտվության իրական արժեքին համապատասխան արդար և համաչափ փոխհատուցում,
  2. բարձրացնել պետական մարմինների վերահսկողական և վարչարարական հնարավորությունները,
  3. ապահովել պետական եկամուտների ավելացում՝ համադրված միջազգային մոտեցումներին։

Ակնկալվող արդյունքը – Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների օգտագործման (շահագործման) թույլտվությունների տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերի արդիականացում՝ համապատասխանեցնելով դրանք ոլորտում առկա տնտեսական պայմաններին, վարչարարական և վերահսկողական իրական ծախսերին, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության հետ կապված ռիսկերին։ Կարգավորման արդյունքում կվերականգնվի համաչափությունը պետության կողմից տրամադրվող ընդերքօգտագործման իրավունքի հանրային արժեքի և այդ իրավունքի դիմաց տնտեսավարողների կողմից վճարվող պետական տուրքի միջև, ինչն ուղղակիորեն կնպաստի հանրային շահի առավել արդյունավետ պաշտպանությանը և պետական սեփականության պատասխանատու կառավարմանը։

Միաժամանակ կուժեղացվի պետական վերահսկողության ինստիտուցիոնալ և ֆինանսական հիմքը, կընդլայնվեն լիազոր մարմինների հնարավորությունները՝ իրականացնելու արդյունավետ վարչարարություն, վերահսկողություն և կարգավորում, այդ թվում՝ շրջակա միջավայրի պահպանության միջոցառումների իրականացում։

Արդյունքում կձևավորվի իրավականորեն հստակ, արդար և կանխատեսելի պետական տուրքի համակարգ, որը կնպաստի ընդերքօգտագործման ոլորտում կայուն, հավասարակշռված և հանրային շահին համահունչ զարգացմանը։

Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները –«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացում։

Գործող դրույքաչափերով փաստացի տրամադրված ընդերքօգտագործման թույլտվություններից պետական բյուջե մուտքագրված եկամուտը ներկայումս կազմում է 552.550.000 ՀՀ դրամ։ Օրենքի նախագծի ընդունման և նոր դրույքաչափերի կիրառման արդյունքում պետական բյուջեի մուտքերը հանքարդյունահանման պետական տուրքերի գծով կավելանան շուրջ 6,1 անգամ և կկազմեն մոտավորապես 3.370.000.000 ՀՀ դրամ։

 

Առաջարկվող փոփոխությունը

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ օրենք) 19.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված   19.4.  Պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և օգտակար հանածոների  օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար պետական տուրքի դրույքաչափերը
1) ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի  50000-ապատիկի չափով
2) վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով
3) շինանյութերի արտադրության հումքի, այդ թվում` երեսպատման, շինարարական քարերի, լցանյութերի և բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 2500-ապատիկի չափով
4) գունագեղ քարերի, բացառությամբ վանակատի (օբսիդիանի),  յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման
համար` տարեկան
բազային տուրքի 10000-ապատիկի չափով
5) վանակատի (օբսիդիանի) յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի  5000-ապատիկի չափով
6) մետաղագործական, քիմիական, թեթև
և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան
բազային տուրքի 10000-ապատիկի չափով
7) հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի` արդյունաբերական (շշալցման) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
– արդյունաբերական (ածխաթթու գազ
ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան
բազային տուրքի  2500-ապատիկի չափով
-բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի 2500-ապատիկի չափով
8) մակերևութային ջրերի օգտագործման թույլտվության տրամադրման, թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձևակերպման համար`  
ֆիզիկական անձանցից բազային տուրքի 25-ապատիկի չափով
իրավաբանական անձանցից բազային տուրքի 75-ապատիկի չափով
8.1) ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվության տրամադրման համար`  
ֆիզիկական անձանցից բազային տուրքի
95-ապատիկի չափով
իրավաբանական անձանցից բազային տուրքի
145-ապատիկի չափով
8.2) ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, թույլտվության վերաձևակերպման համար`  
ֆիզիկական անձանցից բազային տուրքի
25-ապատիկի չափով
իրավաբանական անձանցից բազային տուրքի
75-ապատիկի չափով
9) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի
50-ապատիկի չափով
10) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի  1000-ապատիկի չափով
11) կարևորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի  2500-ապատիկի չափով
12)  սև մետաղների (երկաթի) հանքավայրի օգտագործման (շահագործման) յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի  50000-ապատիկի չափով
13) աղի  հանքավայրի օգտագործման (շահագործման) յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) թույլտվության տրամադրման համար` տարեկան բազային տուրքի  2500-ապատիկի չափով »:

 

 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքի դրույքաչափերը 2027 թվականի հունվարի 1-ից կիրառվում են նաև ընդերքօգտագործողների նկատմամբ, որոնք սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակներով զբաղվելու թույլտվությունը ձեռք են բերել մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը։

 

Leave a Comment